Ադրբեջանի Շուվելան բնակավայրում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել են ոստիկաններ և քաղաքացիական անձ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հետախուզման մեջ գտնվող և մի քանի
անգամ դատապարտված Ալլահվերդիև Ռովշան Օգթայ օղլուն (ծնված 1986թ.) զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվելիս։
Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների
ընթացքում Ալլահվերդիևը վնասազերծվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ,
կատարվում է հետաքննություն, ասվում է համատեղ հայտարարության մեջ։